414.12
4.76
387.28
+21
Եղանակը Երևանում
Հայ

Համահայկական VII ամառային խաղերը տեղի կունենան Արցախում

19:20
01 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Համահայկական VII ամառային խաղերը տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նորակառույց «Օլիմպավան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական VII ամառային խաղերն անցկացնել Արցախում:

Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից:

«Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման հիմքն է: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է Զաքարյանը:

Գործադիր կոմիտեի անդամները միաձայն ընդունել են Համահայկական VII ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը։ Բացի այդ, քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկվել է նաև Համահայկական II ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդյունքում որոշում է կայացվել Համահայկական II ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրվարին` Ծաղկաձորում:

Համահայկական առաջին ամառային խաղերն անցկացվել են Հայաստանում 1999 թ.–ին, որոնց մասնակցել են 23 երկրներ ներկայացնող մարզիկներ, երկրորդ խաղերն անցկացվել են 2001 թ.–ին, երրորդը` 2003 թ.–ին, չորրորդը` 2007 թ.–ին, հինգերորդը` 2011 թ.–ին, վեցերորդը`2015 թ.–ին։

Ձմեռային առաջին համահայկական խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թ.–ի փետրվարի 24–ից մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել են աշխարհի 11 երկրների 22 քաղաքները ներկայացնող մոտ 400 մարզիկներ։ Խաղարկվել են 13 կոմպլեկտ մեդալներ դահուկավազքում, լեռնադահուկային մարզաձևում, սնոուբորդում, խաղարկվել է նաև Հոկեյի գավաթը։ –0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ