414.13
4.77
387.04
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Ճանապարհ դեպի Ռիո». մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան

15:48
06 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանն է (բազմամարտ): 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին անգամ կունենա աղջիկ մարմնամարզիկ: Գեբեշյանը Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի թոռ է: Նա ծնվել է 1989 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջում: Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 5 տարեկանից: Երբ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փորձում էր նկարագրել Գեբեշյանին առաջինը շեշտեց, որ հայ մարմնամարզիկը շատ հայրենասեր է: Հուրին միջազգային մրցաշարերին ներկայանում է իր մարզական հագուստի վրա կրելով Հայաստանի մի մասնիկը՝ դրոշը: Նույնիսկ Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ նա հագուստին ամրացրել էր անմոռուկը: Երբ խնդրեցինք Հուրիին 3 բառով նկարագրել իր անձը՝ Գեբեշյանն ասաց. «Ուժեղ, կրքոտ և նպատակասլաց»:

Ури Гебешян

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ես թալիսման չունեմ, որ հետս տանում եմ մրցաշարերի:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Ուզում եմ կողիքս տեսնել ընտանիքիս անդամներին, հարազատներիս բարեկամներիս: Սակայն ավելի շատ Ռիոյում կցանկանայի տեսնել նախկին մարզիչիս՝ Լինաս Գավենկային, նախկին թիմակիցներիս, ընկերներիս, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Ցավոք, ես դեռ չեմ մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց իմ պատմկերացմամբ, նրանք պետք է լինեն՝ հեղինակավոր, մրցակցային մթնոլորտով սպորտային-մշակույթային տոն:

Ури Гебешян

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Առաջին հերթին հաջողությունս կիսելու եմ իմ անձնական մարզիչ Լևոն Կարախանյանի հետ: Ինչպես նաև մարմնամարզության Հայաստանի հավաքականի մյուս անդամների, ֆեդերացիայի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ես լիահույս եմ, որ այս խաղերը կավելացնեն անձնական փորձս: Ուզում եմ ծանոթանալ նոր հետաքրքիր մարդկանց հետ, նոր ընկերներ գտնել: Ուզում եմ ականատես լինել հետաքրքիր մրցելույթների: Առաջին հերթին իրականություն կդառնա իմ երազանքը՝ ես կմասնակցեմ Օլիմպիական խաղերին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ