«Ճանապարհ դեպի Ռիո». լողորդ Վահան Մխիթարյան

20.07.2016, 15:20
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
«Ճանապարհ դեպի Ռիո». լողորդ Վահան Մխիթարյան
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

Մեր նախագծի հաջորդ հերոսը լողորդ Վահան Մխիթարյանն է: Նա ծնվել է 1996 թվականին Երևանում: Լողով զբաղվում է 5 տարեկանից: Մխիթարյանը Հայաստանի բազմակի ռեկորդակիր և չեմպիոն է: Հիմնական լողաձևը ազատ ոճն է: Իրեն շատ լավ է զգում կարճ տարածություններ լողալիս: Մխիթարյանների ընտանիքում լողով հետաքրքրվում են նաև Վահանի կրտսեր քույրը և եղբայրը:

 - рис.1

Մխիթարյանը Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից է: Վահանը նկարահանումների ամբողջ ընթացքում աչքի ընկավ իր ստեղծագործ մտքով և հնարամտությամբ՝ ապահովելով բոլորիս բարձր տրամադրությունը:

 - рис.2

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ես թլիսմաններ չունեմ, սակայն սնահավատ մարդ եմ:

 - рис.3

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Ընտանիքիս:

 - рис.4

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Աշխատանք, աշխատանք, աշխատանք:

 - рис.5

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Առաջինը կզանգահարեմ հայրիկիս:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Հնարավորինս լավ: -0-