«Ճանապարհ դեպի Ռիո». աթլետ Լևոն Աղասյան
12.07.2016,
15:19
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
Մեր նախագծի հաջորդ մարզիկը աթլետ Լևոն Աղասյանն է (եռացատկ): Նա ծնվել է 1995 թվականին Կապան քաղաքում: Աղասյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Մարզադաշտում ներկաները կենտրոնացած էին Լևոնի վրա և ինչ-որ տեղ նաև համոզված, որ այս անգամ Աղասյանը կկարողանա ցատկել այնքան, որքան պետք է օլիմպիական նորմատիվ լրացնելու և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:

Երբ մարզիչների հետ խոսում էինք Լևոնի մասին, բոլորը միաբերան ասացին, որ եռացատկորդը շատ աշխատասեր է, նպատակասլաց և գիտի, որ մեծ արդյունքների համար քրտնաջան աշխատանք է պետք: Մեր նկարահանումների ժամանակ Աղասյանը մեծ համբերությամբ ձգտում էլ լավ «կադր ստանալ»: Զրույցի ընթացքում մենք մեզ համար բացահայտեցինք, որ Աղասյանը շատ է սիրում գրքեր կարդալ և ինքնակատարելագործման մեծ ձգտում ունի:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Անկեղծ ասած, ոչ, չունեմ, քանի որ փոքր ժամանակ, երբ ասում էին, որ պետք խաչ կամ մեկ այլ բան կրես, չէի հավատում, բայց փորձեցի: Տեսա, որ ոչինչ էլ չեղավ, դրա համար էլ այլևս ոչինչ չեմ պահում ինձ մոտ որպես թալիսման: Միշտ համոզել եմ ինձ, որ պետք չէ ինչ-որ իր ունենալ, որից կախված լինի իմ հաջողությունը:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Հանդեսատեսի մեջ կցանկանալի տեսնել մայրիկիս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Կիրք, հաջողություն և աշխատասիրություն:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Կցանկանայի, որ Ռիոյի Օլիմպիական խաղերը հիշվեն, որպես ուժեղ պայքարով լի մրցաշար, որն ինձ օգնեց բարելավելու իմ արդյունքը: Թող Ռիոն լինի մի նոր աստիճան՝ ավելի բարձր արդյունքների հասնելու համար:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Մայրիկիս հետ կցանկանայի կիսել հաջողությունս: -0-