ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի թիմի հետ:
Ազգային թիմը առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը, հաղորդում է
ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով` հօգուտ Հայաստանի: Հաջորդ երկու քառորդներում` մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր:–0–