Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` բրոնզե մեդալակիր

15.02.2016, 10:44
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթը Կիևում անցկացված մրցաշարում։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթն Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարում, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հայ ըմբիշներին հաջողվեց երկու բրոնզե մեդալ նվաճել:

61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշ Մեհրան Նասիրիաֆրաչալիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ուկրաինացի Պետրո Բիելիչուկի նկատմամբ:

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը նունպես մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աարոն Պիկոյին:

Այսպիսով` Հայաստանի հավաքականի ըմբիշները հայրենիք կվերադառնան երեք բրոնզե մեդալով:

Մրցաշարին մասնակցում էին 6 երկրի ավելի քան 100 ըմբիշ: Մրցաշարը մեկնարկել էր փետրվարի 13-ին, ավարտվեց փետրվարի 14-ին:  –0–