Արոնյանը Կարյակինի հետ հանդիպման մասին. ես բացարձակ շահեկան դիրքում էի

28.03.2016, 13:00
Արոնյանը կիրակի սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել Կարյակինի հետ` վերջնականապես կորցնելով մրցաշարում հաղթելու հնարավորությունները։ Արոնյանը վաստակել է 6,5 միավոր։
Արոնյանը Կարյակինի հետ հանդիպման մասին. ես բացարձակ շահեկան դիրքում էի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս Սերգեյ Կարյակինի հետ հանդիպումը Մոսկվայում անցկացվող Հավակնորդների մրցաշարի հանդիպումներում հաջողության հասնելու չօգտագործված հնարավորությունների շարունակությունն է, «Р-Спорт» գործակալությանը հայտարարել է հայ շախմատիստ Լևոն Արոնյանը։

Գրոսմայստերը կիրակի սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել Կարյակինի հետ` վերջնականապես կորցնելով մրցաշարում հաղթելու հնարավորությունները։ Արոնյանը վաստակել է 6,5 միավոր։

«Ես ունեի զգալի առավելություն, պետք է պարզապես նավակը վերադարձնեի c1 դիրքը և կունենայի բացարձակ շահեկան դիրք» ,– ասել է Արոնյանը։

«Չգիտեմ, թե ինչու նավակով խաղացի a5, դա բացարձակապես անտաղանդ քայլ էր։ Այսօր նախորդ օրերի պես բաց թողեցի հաղթանակը։ Մոսկվայի մրցաշարը չստացվեց, այն բաց թողած հնարավորությունների մրցաշար էր։ Շատ վշտացած եմ», – նշել է Արոնյանը։

Արոնյանը չի կարծում, որ սխալը ցայտնոտի հետևանք է։ «Ունեի ևս երկու րոպե, իսկ դա բավարար է` տարրական գաղափարներ գտնելու համար», – ընդգծել է շախմատիստը։

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–