Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց Օլիմպիադայի առաջին մենամարտում, սակայն բրոնզե մեդալի հույս ունի

14.08.2016, 18:03
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի 2012 թ.–ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75կգ) պարտություն կրեց Ռիոյի Օլիմպիադայի առաջին գոտեմարտում։
Արսեն Ջուլֆալակյանը պարտություն կրեց Օլիմպիադայի առաջին մենամարտում, սակայն բրոնզե մեդալի հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի 2012 թ.–ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75կգ) պարտություն կրեց Ռիոյի Օլիմպիադայի առաջին գոտեմարտում։

Ջուլֆալակյանը 3։2 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:

Հայ ըմբիշը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրա մրցակիցը դուրս գա եզրափակիչ։–0–