ԱՄՆ–ի հակադոպինգային գործակալությունը պահանջել է հեռացնել ՌԴ–ին ՄՕԿ–ից
11.12.2016,
19:00
ԱՄՆ–ի ազգային հակադոպինգային գործակալությունը գլխավորող Թրևիս Թայգարտը պահանջել է հեռացնել ՌԴ–ին Միջազգային օլիմպիական կոմիտեից։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի ազգային հակադոպինգային գործակալությունը (USADA) գլխավորող Թրևիս Թայգարտը պահանջել է հեռացնել ՌԴ–ին Միջազգային օլիմպիական կոմիտեից։
Այս մասին նա հայտարարել է CNN–ին տված հարցազրույցում` մեկնաբանելով Համաշխարհային հակադոպինգային գործակալության հանձնաժողովի զեկույցի երկրորդ մասի հրապարակումը, որը վերաբերում է ՌԴ–ում իբր տեղ գտած խախտումներին, հաղորդում է life.ru–ն։
Թայգարտի խոսքով, Ռիչարդ Մակլառենի զեկույցի տվյալները սպառիչ են։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ճանաչի իր խախտումները մինչև երկրում բարեփոխումների իրականացումը։–0–