Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ

21.12.2022, 22:54
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է 2022 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների ու մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով՝ 2022 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.
  • Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)
  • Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
  • Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)
  • Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)
  • Դավթյան Արթուր (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)
  • Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)
  • Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
  • Հովսեփյան Անի (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն)
  • Մերդինյան Հարություն (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)
  • Մկրտչյան Լիլիթ (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
  • «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:-0-