420.93
3.99
397.52
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է Հայաստանում առաջին վճարային մատանիների վաճառքը

15:53
17 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում անկանխիկ վճարման նոր և ժամանակակից տարբերակ՝ վճարային մատանի: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների ոլորտում և եզակի կրիչ է, որը ստեղծված է տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:

Վճարային մատանիներն իրենցից ներկայացնում են պլաստիկ քարտի այլընտրանք, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս կատարել անկանխիկ վճարումներ և կանխիկացնել միջոցներ բանկոմատներից՝ NFC անհպում վճարման տեխնոլոգիայի միջոցով:

Վճարային մատանին կարելի է կցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող ցանկացած քարտին, իսկ եթե դեռ չունեք քարտ, ապա վճարային մատանու հետ միասին Բանկը կտրամադրի Ձեզ բանկային քարտ՝  նաև ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելու նպատակով:

Վճարային մատանու միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մատանին մոտեցնել անհպում վճարումներ ընդունող POS-տերմինալին կամ բանկոմատին և գործարքը կկատարվի ակնթարթորեն:

Վճարային մատանիների ստեղծման ընթացքում հաշվի են առնվել ժամանակակից աշխարհի և օգտատերերի պահանջմունքների վերջին միտումները: Մատանին ձեռքին կրելով կարելի է սուզվել մինչև 50մ խորությամբ ջրի մեջ, այն ընկնելիս չի վնասվում, չի պահանջում վերալիցքավորում և աշխատում է ամբողջովին ավտոմատ կերպով:

Վճարային մատանին նաև հետաքրքիր և նորաձև աքսեսուար է` պատրաստված բարձրորակ կերամիկայից՝ տարբեր լուծումներով`  հարթ փայլուն, հարթ անփայլ մակերևույթով, եռանկյունաձև և արտաքին եզրերի տաշվածքով, տարբեր գույներով ` սև, սպիտակ, կապույտ, վարդագույն, ինչը լայն ընտրության հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և ճաշակ ունեցող հաճախորդների համար: Այն  նաև հիանալի նվեր է հարազատ մարդու համար՝ ցանկացած առիթով: Մատանին հաճախորդներին է տրամադրվում հատուկ նվեր-տուփով:

Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է իրականացնել առանց PIN կոդի մուտքագրման:

Վճարային մատանու արժեքը 125,000 ՀՀ դրամ է, գործողության ժամկետը՝ 5 տարի:

Загружается новость ... "Лево"
«Հայաստանում NFC տեխնոլոգիայով վճարային մատանու միջոցով վճարումների մեկնարկն անկանխիկ գործարքների զարգացման առումով ևս մեկ քայլ է: Վերջին տարիներին անկանխիկ վճարումներն ամբողջ աշխարհում դառնում են ավելի պահանջված: Այդ պատճառով առաջացել է հատուկ սարքերի անհրաժեշտություն, որոնք կհեշտացնեն ծառայությունների և ապրանքների  դիմաց վճարումների իրականացման գործընթացը: Վճարային մատանին իր տեսակի մեջ եզակի պրոդուկտ է, որի օգտագործման հարմարավետությունն ու հեշտությունը բազմակի անգամ գերազանցում է վճարման այլ գործիքներին», - նշեց  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ` Սոֆյա Մաճկալյանը:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից որևէ մեկում կամ առցանց` հեետևյալ հղումով:

Առավել մանրամասն տեղեկություն պրոդուկտի վերաբերյալ կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել