ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումներին

24.07.2020, 16:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը: Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայույունը:

Загружается новость ... "Лево"

ՀՀ Կառավարության 20-րդ միջոցառմամբ ֆինանսական աջակցություն կարող են ստանալ COVID-19 պանդեմիայից տուժած մասնավոր հատվածի աշխատողներն ու անհատ ձեռներեցները: Տուժած ոլորտների ցանկին են դասվում` հյուրանոցային բիզնեսը, զբոսաշրջությունը, հանրային սննդի ծառայությունները, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները և տարբեր կրթական համալիրներ:

22-րդ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցության վճարում այն անձանց, ովքեր ազատվել և չեն անցել մեկ այլ աշխատանքի՝ մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

«Ծրագրերի շրջանակներում միանվագ աջակցության վճարման գումարը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Այն ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ստուգել ծրագրի շահառու հանդիսանալու փաստը: Դա կարելի է կատարել` նշելով ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) https://dimum.ssa.am հղումով: Դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է նույն հղումով լրացնել դիմում՝ նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի համարը: Ծրագրի շահառուն պետք է լինի անմիջապես քարտապանը»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միանվագ աջակցության գումարը քարտին փոխանցելուց հետո այն կարելի է կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 200 բանկոմատների միջոցով:

COVID-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված 20-րդ և 22-րդ միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–