413.47
4
386.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի

16:13
29 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ 2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց «Քարտային չեմպիոն»  (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Տարեվերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Visa միջազգային վճարային համակարգի հետ թվով 15-րդ համատեղ ակցիայի արդյունքները: 

Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #վճարիրքարտով ակցիան մեկնարկել էր 2020թ. մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 5-ը, որի ժամկետը, հաշվի առնելով հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությունը, երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև 2020թ. Հոկտեմբերի 5-ը: Այս ժամանակահատվածում Բանկի հաճախորդների կողմից հատկապես պահանջված էին առցանց գնումները:

Ակցիայի պայմանների համաձայն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum դեբետային և վարկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարող հաճախորդները՝ անկանխիկ գործարքների համար կուտակում էին բոնուսային միավորներ և կուտակված միավորները փոխանակում տարբեր արժեքավոր նվերների հետ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված էր ակցիայի շրջանակներում հատուկ ստեղծված առցանց հարթակում: 

Ակցիայի մասնակիցները ստացան այնպիսի արժեքավոր նվերներ, ինչպիսիք են` iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, ժամացույցներ, ապարանջաններ և չարմեր, ինչպես նաև նվեր-քարտեր կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և ոսկերչական խանութ-սրահներից:

Ակցիայի արդյունքում՝ ամենաակտիվ մասնակիցներին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից տրամադրվեցին թվով 143 նվերներ:

Նմանատիպ ակցիաներ իրականացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Ակցիայի արդյունքում անկանխիկ շրջանառության աճը՝ մինչ ակցիան ընկած ժամանակահատվածի համեմատ կազմել է 45%, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 40%:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից հետևյալ հղմամբ , Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:52
18 Սեպտեմբերի 2023
Գիտնականները նշել են ինսուլտի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
Գիտնականները նշել են ուղեղի կաթվածի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
15:25
11 Սեպտեմբերի 2023
Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենն առանձնանում է ոչ միայն իր հնագույն ծագմամբ, այլև բաղադրությամբ
14:47
11 Սեպտեմբերի 2023
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
14:15
11 Սեպտեմբերի 2023
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին
13:37
11 Սեպտեմբերի 2023
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք նռան 5 առավել օգտակար հատկությունները
11:29
07 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում հայտնաբերվել է միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի 36-ամյա քաղաքացի
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
12:57
31 Օգոստոսի 2023
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
13:03
30 Օգոստոսի 2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
14:00
28 Օգոստոսի 2023
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ
13:37
28 Օգոստոսի 2023
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո. ՎԻԴԵՈ
13:00
28 Օգոստոսի 2023
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
5 ամենաօգտակար միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
13:47
15 Օգոստոսի 2023
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ