Գիտնականները պատմել են, թե որ ըմպելիքներն են նվազեցնում արյան ճնշումը

04.08.2019, 17:55
Գիտնականները հայտնել են որոշ ըմպելիքներ, որոնք օգնում են կարգավորել բարձր ճնշումը
Գիտնականները պատմել են, թե որ ըմպելիքներն են նվազեցնում արյան ճնշումը
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականները հայտնել են որոշ ըմպելիքներ, որոնք օգնում են կարգավորել բարձր ճնշումն առանց դեղորայքի օգտագործման: Այդ մասին գրում է "Актуальные новости"-ն:

Կանաչ թեյը հարուստ է անոթների աշխատանքը կարգավորող հակաօքսիդանտներով:

Վարդի թերթիկներից ըմպելիքը երկակի ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, այսինքն կարող է բարձրացնել և իջեցնել ճնշումը:

Սառը կարկանդեն հարմար է հիպերտոնիկ հիվանդների համար, սակայն եթե այն տաք պատրաստել, ապա հնարավոր է գերճնշում:

Загружается новость ... "Лево"

Օգտակար են համարվում արքայախնձորի և ճակնդեղի հյութերը, որոնց ամենօրյա օգտագործումը կօգնի հասնել փայլուն արդյունքի:

Բոլոր հյութերն անհրաժեշտ է պատրաստել անմիջապես օգտագործելուց առաջ:

Նշվում է, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ փորձելուց առաջ պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ: Ըմպելիքների չափի չարաշահումը կարող է վտանգավոր լինել:-0-