Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (ՖՈՏՈ)

02.08.2020, 16:58
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին. ՖՈՏՈ
Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել է 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել էր, սակայն 2020թ-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի նախաձեռնությամբ և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի մասնակցությամբ եկեղեցու կառուցման աշխատանքները վերսկսվել են ու հասցվել ավարտին: 

ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ սրբալույս մյուռոնով օծվել են եկեղեցու խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: ԶՈՒ հոգևոր առաջնորդն օրհնանքի խոսք է ասել և բարեմաղթել նորանոր ձեռքբերումներ հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահպանության սուրբ գործում: 

«Այսուհետ ռազմական համալսարանի տարածքում կգործի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ աղոթք կբարձրացվի սպաների, կուրսանտների, համար, կկատարվեն եկեղեցու սուրբ խորհուրդները, պատարագներ, մկրտություններ և այլն»,-գրել է Ստեփանյանը:-0-