Ուրվականները գոյությո՞ւն ունեն. ԱՄՆ-ում տեսախցիկը արտառոց երևույթ է ֆիքսել (ՎԻԴԵՈ)
16:20
24 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Համացանցում օգտատերերը ուրվականների գոյության ևս մեկ ապացույց են գտել, հաղորդում է life.ru-ն:
Загружается новость ... "Лево"
The Hidden Underbelly 2.0 You Tube-յան ալիքում տեղադրվել է տեսանյութ, որտեղ տեսախցիկները արտառոց երևույթ են ֆիքսել:
Այս անգամ «անհերքելի» ապացույցները ֆիքսվել է ԱՄՆ Նեբրասկա նահանգի Էլկհորն քաղաքի մասնավոր բնակարաններից մեկի տեսախցիկի կողմից: Կադրերում երևում է, թե ինչպես մի կիսաթափանցիկ երևույթ անցնում է ցանկապատի միջով, ինչից հետո բառացիորեն մոտենում մուտքի դռանը:
Երբ «մառախուղը» մոտենում է տանը, այն միանգամից անհետանում է օդում: Կադրերը նկարահանվել են հունիսի 12-ին, ինչից հետո հայտնվել նշված ալիքում:
Տեսանյութը ներկայացնելով հեղինակը նշում է, որ կատարվածը հարյուր տոկոսով բնական է թվում: Նրա գնահատմամբ, դա կարող է լինել միջատ, որոնք հաճախ կարող են դառնալ «արտառոց» երևույթի իրական աղբյուրը: Ընդ որում նա բացառել է, որ տեսանյութում կարող է սարդոստայն լինել, որովհետև այն չէր կարող առանց կառչելու անցնել երկաթե ցանկապատի միջով: -0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում