416.92
4.78
387.22
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը՝ հանուն Հայաստանի երեխաների կրթության շարունակականության ապահովման

19:27
29 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

«Ուրախ ենք, որ կարողացել ենք նախարարությանը տրամադրել հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաների համար նախատեսված 112 պլանշետ։ Գիտենք, որ կարիքը դեռ շատ ավելի մեծ է, և մենք շարունակում ենք ու շարունակելու ենք աշխատել, որպեսզի պաշտպանենք, աջակցենք ու վստահելի տեղեկատվությամբ զինենք երեխաներին»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

«Մենք շնորհակալ ենք Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին ուղղված դրամահավաքի մեր կոչին անմիջապես արձագանքելու համար»,- նշել է նա:

«Կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է ու նրա շարժիչ ուժը։ Ամերիաբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության և երկրի տնտեսության զարգացման գործում, սիրով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությանը: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի գիտելիքը մեր ապագան է»,-նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են դպրոցները. երեխաները շարունակում են կրթություն ստանալ այլ միջոցներով, ինչպիսիք են՝ հեռուստատեսությամբ դասերի հեռարձակումը, YouTube-ում դասերի տեղադրումը և/կամ առցանց հեռավար կրթությունը։ Այս օրերին ուսումը հեռավար կազմակերպելը շատ երեխաների և նրանց ընտանիքների համար իսկապես մարտահրավեր է դարձել, քանի որ նրանք ունեն հեռահաղորդակցության միջոցների և/կամ ինտերնետային հասանելիության անհրաժեշտություն։

««Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը» միավորվել են հանուն մեկ նպատակի․ ապահովելու համար երեխաների կրթության անընդհատությունը»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Ավելի քան 25 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել