Քանյե Ուեսթը ցանկանում է ստեղծել քրիստոնեական TikTok (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է, որ ցանկանում է TikTok սոցիալական ցանցի մշակողմերի հետ միասին աշխատանք տանել նույն ցանցի քրիստոնեական տարբերակը ստեղծելու համար, որը կկոչվի Jesus Tok, հաղորդում է daily.afisha.ru-ն:
«Ես քիչ առաջ տեսիլք ունեցա… Jesus Tok... Ես դստերս հետ TikTok էի նայում, և, որպես քրիստոնյա հայր, վրդովված էի ցանցի բովանդակությամբ, բայց ես շատ եմ սիրում տեխնոլոգիաներ: <...> Մենք աղոթում ենք, որպեսզի կարողանանք աշխատանք տանել TikTok-ի քրիստոնեական տարբերակը ստեղծելու համար: Այն պետք է անվտանգ լինի ողջ աշխարհի երեխաների համար… Հիսուսի անունով… Ամեն»,- գրել է ռեփերն իր Twitter-ում:
Դեռևս հայտնի չէ, թե որչափ լուրջ են նրա մտադրությունները, այնուամենայնիվ, վերջին ժամանակներում Քանյե Ուեսթը հաճախ է հանդես գալիս ոչ միանշանակ նախաձեռնություններով, որոնք փորձում է կյանքի կոչել: Հայտնի է, որ հուլիսի 16-ին նա հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:
Կայքի հաղորդմամբ, ByteDance ընկերությունը, որին իր հերթին պատկանում է TikTok-ը, այժմ խնդիրներ ունի ԱՄՆ իշխանություների հետ. կայքը պատրաստվում են արգելափակել երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար: -0-