The Telegraph–ը ներկայացրել է 25 զարմանալի փաստեր Հայաստանի մասին

22.09.2016, 19:51
Հայաստանի անկախության 25–ամյա տարեդարձի կապակցությամբ The Telegraph հեղինակավոր պարբերականը հրապարակել է մեր երկրի 25 զարմանալի փաստեր:
The Telegraph–ը ներկայացրել է 25 զարմանալի փաստեր Հայաստանի մասին
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անկախության 25–ամյա տարեդարձի կապակցությամբ The Telegraph հեղինակավոր պարբերականը հրապարակել է մեր երկրի 25 զարմանալի փաստեր, որոնք, հնարավոր է, ոչ բոլորը գիտեն։

1. Քրիստոնեություն ընդունած առաջին ազգ է

 - рис.1

Քրիստոնեությունը այժմ գոյություն չունեցող Հայկական թագավորությունում տարածվել է Հիսուս Քրիստոսի խաչելությունից շատ ցանցած, և 4–րդ դարի սկզբում քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն։ Հայաստանը դա արել է մոլորակի բոլոր երկրներից առաջ։

2. Առաջին գինեգործների ազգ

 - рис.2

Հնագետները պնդում են, որ 2011 թվականին Հայաստանում հայտնաբերվել է գինեգործության ամենահին սարքը, որը գտնվում էր Արենի գյուղի քարանձավներից մեկում։

3. Հայաստանը եկեղեցիների երկիր է

 - рис.3

Հայաստանը հարուստ է կրոնական օջախներով` բազմադարյան վանքերից մինչև եկեղեցիների ավերակներ։ Այն պատահական չի կոչվում «եկեղեցիների երկիր»։ Հնարավոր չէ ասել, թե որ եկեղեցին է լավագույնը, բայց պարբերականի սիրած վանքը Տաթևի վանքն է` աննկարագրելի գեղատեսիլ վայրի ցնցող շինությունը։

4. Շախմատը դպրոցական դասացուցակի մաս է

 - рис.4

Դրանով է բացատրվում այն փաստը, որ հայերը շատ ուժեղ են շախմատում։ Անկախացումից հետո երկիրն առաջատար դիրքեր է սկսել զբաղեցնել այդ մարզաձևում` տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության (1999թ.), աշխարհի առաջնության (2011 թ.) և մի քանի շախմատային օլիմպիադաների (2006, 2008, 2012 թվականներ) հաղթող, միաժամանակ կանանց հավաքականը հաղթանակ է տարել Եվրոպայի 2003 թվականի առաջնությունում։

5. Մեկուկես միլիոն հայ զոհվել է Ցեղասպանությունից

 - рис.5

1915 թվականին Օսմանյան կառավարությունը կազմակերպել է մեկուկես միլիոն հայերի համակարգված բնաջնջում, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն։ Թուրքիան, որը դարձել է Օսմանյան կայսրության ժառանգորդ, ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, բայց 28 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարություններ ճանաչել են այն։

6. Հայերի մեծամասնությունն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս

 - рис.6

1915 թվականի իրադարձությունները ստիպել են միլիոնավոր հայերի Թուրքիայից փախչել արտասահման, որտեղ նրանք ուժեղ սփյուռք են ձևավորել, մասնավորապես, ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Համարվում է, որ 5.6 միլիոն հայ ապրում է արտասահմանում, ինչը գերազանցում է Հայաստանի բնակչության թիվը։

7. Հայաստանի հայտնիների երկիր է

 - рис.7

Հայաստանը Շերի, Անդրե Ագասիի և System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի պատմական հայրենիքն է։ Հայկական արմատներ ունի նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ում հայրը` Ռոբերտը, երկրորդ սերնդի ամերիկահայ էր։

8. Հայաստանն այն երկիրն է, որտեղ կանգ է առել Նոյան Տապանը

 - рис.8

Շատերը հավատում են, որ հենց Հայաստանում է Նոյան Տապանը կանգ առել Արարատի ձյունափառ գագաթին։ Չնայած բազմաթիվ արշավախմբերի` տապանը չի գտնվել, բայց այն պատկերված է հայկական զինանշանի վրա։

9. Հայաստանի ազգային խորհրդանիշը Թուրքիայի տարածքում է

 - рис.9

Ձյունածածկ Արարատը Հայաստանի ազգային խորհրդանիշն է, իսկ բազմաթիվ հայեր այն սուրբ են համարում։ Լեռը պատկերվում է հայկական արվեստում գրեթե ամենուր և պատկերված է երկրի զինանշանի վրա։ Այն, սակայն, գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Բայց միշտ չէր այդպես` սրբազան լեռը գտնվում է Հայկական թագավորության, Պարսկաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

10. Հայաստանի մայրաքաղաքը հնագույններից մեկն է

 - рис.10

Հայաստանի մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է։ Այն Հռոմից 29 տարով մեծ է։ Մայրաքաղաքում մեծ թվով պատմական շենքեր կան, ինչպես նաև մի շարք հիանալի թանգարաններ։

11. Երևանը վարդագույն քաղաք է

 - рис.11

Երևանն իր վարդագույն երանգը ձեռք է բերել հրաբխային վարդագույն տուֆի պատճառով, որն օգտագործվել է քաղաքի բազմաթիվ շենքերի կառուցման ժամանակ։

12. Չերչիլը հայկական կոնյակ էր սիրում

 - рис.12

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իոսիֆ Ստալինը մի քանի արկղ հայկական կոնյակ էր ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին։ Կոնյակի նկատմամբ նրա սերը հայտնի էր բոլորին` սեփական գնահատականով, մինչև 71–րդ տարեդարձը խմած կոնյակը բավական կլիներ երեք երթուղային վագոն լցնելու համար։

13. Հայկական կոնյակը փրկեց իրավիճակը Յալթայում

 - рис.13

Յալթայի եռակողմ կոնֆերանսը Ուինսթոն Չերչիլի, Իոսիֆ Ստալինի և Ֆրանկլին Ռուզվելտի միջև բավականին «մեղմվեց» հայկական կոնյակի և գինու շնորհիվ։

14. Հայկական «ՏաԹևերը» Գինեսի ռեկորդների գրքում են

 - рис.14

«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար ռեվերսիվ ճոպանողուին ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն միացնում է Հալիձոր գյուղը վերոնշյալ Տաթևի վանքին։ Ճոպանուղու խցիկներից աննկարագրելի գեղեցկության համայնապատկեր է բացվում։

15. Հայաստանը պատերազմական վիճակում է

 - рис.15

Հայաստանի և հարևան Ադրբեջանի հարաբերությունները սրված են երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով։ Էթնիկ հայերով բնակեցված Ղարաբաղն առանձնացել է Ադրբեջանից, ինչն արյունահեղ պատերազմի պատճառ է դարձել։ Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թվականին հրադադար է ստորագրվել, բայց այս տարի իրավիճակը լարվել է։

16. Հայաստանում կարող եք սահել դահուկներով

 - рис.16

Հայաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրը Ծաղկաձորն է, որը կազմված է 27–կիլոմետրանոց լանջերից։ Մեկ օրվա ամբողջական բաժանորդագրումը կկազմի 8.5 հազար դրամ (մոտ 17 ֆունտ ստերլինգ)։

17. Հայաստանի թռչունների երկիր է

 - рис.17

Հայաստանը Եվրոպայում բնակվող 530 տեսակի թռչուններից 345 տեսակի հայրենիք է։ Այստեղ են բնակվում բազեն, կարապները և արծիվները։ Արծիվը, ի դեպ, պատկերված է հայկական զինանշանի վրա։

18. Հայերն ուժեղ են լեռների պես

 - рис.18

Հայերը մեկ ոսկե և երեք արծաթե մեդալներ են նվաճել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ըմբշամարտում և ծանրամարտում։ Էլ ասելու ոչինչ չկա։

19. Հայերը սիրում են Շակիրային

 - рис.19

Բազմաթիվ հայերի համար հաճելի էր իմանալ, որ հարևան Ադրբեջանում համերգի ժամանակ կոլումբիացի երգչուհին իր ազգային դրոշը գլխիվայր պահած է բեմ բարձրացել` այդպիսով այն վերածելով հայկական դրոշի։ Oops!

20. Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում է

 - рис.20

Հայաստանում ճաշի սեղանը հազվադեպ է բացվում առանց լավաշի, որը հայկական խոհանոցի անկյունաքարն է։ Այդ հացն այնքան կարևոր նշանակություն ունի, որ 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։

21. Հայաստանը հպարտանում է Կովկասի ամենամեծ քաղցրահամ լճով

 - рис.21

Եվ նաև ամենագեղեցիկ։ Սևանա լիճը, որի վրա վեր է խոյանում Սևանավանք վանական համալիրը, Հայաստանի ամենագրավիչ տեսարժան վայրերից է։


22. Հայ կանայք ամենասեքսուալն են աշխարհում

 - рис.22

Կասկածելի հարցման համաձայն, որին մասնակցել է 44 հազար ամերիկացի, հայ կանայք ճանաչվել են ամենասեքսուալն աշխարհում։ Հնարավոր է` արդյունքի վրա ազդել է Քիմ Քարդաշյանը, ով «պայթեցրել» էր Համացանցը Paper ամսագրի համար արված նյու–ֆոտոսեսիայով։

23. Հայերի բախտի չի բերում ֆուտբոլի հարցում

 - рис.23

Չնայած, որ ֆուտբոլը Հայաստանում ազգային մարզաձև է համարվում, հայերն այնքան էլ ուժեղ չեն այդ մարզաձևում, գոնե` միջազգային մակարդակով։ Երկրի անկախացումից հետո այն ոչ մի անգամ չի մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների։

24. Հայաստանում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակի օբյեկտներ

 - рис.24

Հայաստանում են գտնվում Հաղպատ և Սանահին վանքերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Զվարթնոց հնագիտական համալիրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը։ Դրանք բոլորն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

25. Հայաստանում այբուբենի կոթող կա

 - рис.25

Երբ 2005 թվականին նշվում էր հայկական այբուբենի 1600–ամյակը, ստեղծվել էին տառերի նշանակությամբ 39 անվանական քանդակներ։ Կոթողը սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի հարևանությամբ է։ Այցելուները կարող են դիտել հսկայական տառերը, որոնք հպարտորեն վեր են խոյանում Ապարան քաղաքի մոտակայքում։ -0-