Թե ինչպես է փեսացուն առևանգել լացուկոծ անող հարսնացունին (ՎԻԴԵՈ)
07.10.2019,
18:39
Արտառոց դեպք է տեղի ունեցել Տալասում, Ղրղըզստան։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտառոց դեպք է տեղի ունեցել Տալասում, Ղրղըզստան։ Տեսանյութը, թե ինչպես է փեսացուն առևանգել 16–ամյա լացող հարսնացուին, շոկի է ենթարկել օգտատերերին։
Սարսափազդու տեսանյութը հայտնվել է bezpredelkg ինստագրամում, գրում է life.ru–ն։ Նրա կադրերում երևում է, թե ինչպես է ծափահարող և բղավող ամբոխը երաժշտության ուղեկցությամբ վարագույրի հետևից քարշ տալիս լացող աղջկան։ Միաժամանակ, տղամարդիկ խնդրում են բռնել անչափահասին և բաց չթողնել։
Այսպես է անցկացվել ալա–կաչուուն` հարսնացուի առևանգման ծեսը։ Հարսնացուն, որին ուզում են բռնի կերպով ամուսնացնել, 16 տարեկան է, իսկ փեսացուն` 35։ Տեսանյութի բնութագրության մեջ ասվում է`«Տալասում 2003 թվականի ծնված աղջկան առևանգել է 1984 թվականի ծնված տղան։ 6 հոկտեմբերի 2019»,– գրում է Вести.KG–ն։
Տեսանյութը բուռն արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ցնցվել են կատարվածից և խնդրել քրեական գործ հարուցել։ Նշվում է, որ տվյալ փաստով ստուգում է կատարվում, նշում է «Երեկոյան Բիշքեկը»։ -0-
Տեսանյութը` © Instagram/bezpredelkg