Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը զբաղեցնում է Նյու-Յորքի քաղաքապետի պաշտոնը, առաջին անգամ պապիկ է դարձել, չորեքշաբթի գրում է New York Times թերթը։
Քաղաքապետի դուստրը` 30-ամյա գրող Ջորջինա Բլումբերգը ր նրա ընկեր Ռամիրո Քուինտանան ծնողներ դարձան երեքշաբթի` տեղական ժամանակով ժամը 16։34-ին (Երևանի ժամանակով` 01.34)։ Ներկա պահին մայրը և որդին իրենց լավ են զգում, հրատարակությանը հայտնել է դստեր ներկայացուցիչը։
Բլումբերգը հայտարարել է, որ սպասում էր երեխայի հայտնվելուն։ «Ես հուզված եմ և շատ հպարտ եմ Ջորջինայով։ Նրանք հիանալի ծնողներ կդառնան։ Սա Նոր Տարին սկսելու հիանալի ձև է»։
Երեխան Բլումբերգի առաջին թոռն է, որի լիազորությունները ներկա պաշտոնում ավարտվում են հունվարի 1-ին։ Ծնողները երեխային անվանել են Ջասպեր Մայքլ Բրաուն Քուինտանա։ Երկրորդ անունը տրվել է պապի պատվին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։--0--