Մոտ 7 կգ քաշով աղջիկ է ծնվել Ղազախստանում
03.02.2012,
14:27
Մոտ 7 կգ քաշով աղջիկ է ծնվել Ղազախստանում
Ղազախստանի Կոկշետաու քաղաքի ծննդատներից մեկում, հայտնել է Ակմոլայի մարզային պերինատալ կենտրոնի գլխավոր բժիշկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ստիպված էինք կեսարյան հատում կատարել, որովհետև մեծ պտուղը՝ աղջիկը, լույս աշխարհ եկավ 6645 գրամ քաշով»,- պատմել են ծննդատանը:
Ինչպես ասում են բժիշկները, այդքան մեծ քաշով երեխաները հազվադեպ են ծնվում:
«Մեզ մոտ նման փաստն առաջին անգամ է արձանագրվել, բայց վիրահատությունը հաջող է անցել: Մայրն ու երեխան իրենց լավ են զգում»,- ասել է բժիշկը: -0-