Ոգելից խմիչքների համակցումը սնկից պատրաստված ճաշատեսակների հետ կարող է հանգեցնել տխուր հետևանքների, ընդհուպ մինչև թունավորման, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակաբանական տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
«Սունկ գնելուց առաջ խանութում պետք է պահանջել մթերքի ծագման մասին համապատասխան հավաստագիր, խորհուրդ եմ տալիս առհասարակ սունկ չտալ երեխաներին և հղի կանանց»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով, հաճախ խանութներում մթերքների որակը բավարար չէ, և դրանք չեն ենթարկվում անհրաժեշտ մշակման, իսկ ալկոհոլի օգտագործման դեպքում թունավորման ընթացքն արագանում է:
«Բացի այդ, պետք չէ չարաշահել յուղոտ միսն ու ձուկը, ավելի լավ է տոնական օրերին շոգեխաշած կամ պարզապես եփած սնունդ ուտել թունավորումից խուսափելու համար»,- նշեց փորձագետը:
Ըստ Բաբայանի, 2011 թվականին թունավորումներից տուժել է 85 մարդ:
Սնուցման բաժնի պետը խորհուրդ տվեց բոլոր համաքաղաքացիներին վատ ինքնազգացողության և թունավորման նույնիսկ չնչին դրսևորումների դեպքում դիմել բժիշկի:
«Նախքան «շտապօգնության» ժամանելը խորհուրդ է տրվում ստամոքսի լվացում կատարել և ակտիվացված ածուխ խմել: Թունավորման առաջին ախտանշաններն են՝ վատ ինքնազգացողությունը, գխապտույտը, սրտխառնոցն ու փսխումը»,- հավելեց Բաբայանը: