ՌԻԱ Նովոստի միջազգային տեղեկատվության գործակալության պաշտոնական էջն ավելի քան 200 հազար բաժանորդ է հավաքել «ՎԿոնտակտե» խոշորագույն սոցիալական ցանցում:
«Այսօրվա դրությամբ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում ՌԻԱ Նովոստին ընթերցողների ամենամեծ լսարանն ունի: Երկու հարյուր հազարը պարզապես թիվ չէ, դա մեծ ինքնուրույնություն և ակտիվ ընկերակցություն է»,-նշում է ՌԻԱ Նովոստիի օգտատերերի հետ աշխատանքի գծով ղեկավար Նատալյա Բեմը:
Գործակալությունն իր աշխատանքը սկսել է 2010թ.-ի փետրվարին «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում: Սկզբում դա ՌԻԱ Նովոստիի խումբն էր ընդամենը: Սակայն երբ 2010թ.-ի դեկտեմբերի վերջին «ՎԿոնտակտե»-ի ադմինիստրացիան անձնական էջի նոր տեսակ մտցրեց՝ հրապարակային էջեր, գործակալությունն առաջին ընկերությունների, ԶԼՄ-ների և հայտնի ապրանքանիշների թվում իր խումբը տեղափոխեց հրապարակային էջի ձևաչափ: Իսկ արդեն 2011թ.-ի ապրիլին սոցիալական ցանցում ՌԻԱ Նովոստիի էջի այդ նոր տեսակը 100 հազար բաժանորդ հավաքեց:
Սոցիալական ցանցում գործակալության էջում հրապարակվում են ոչ միայն նորություններ, այլ նաև մուլտիմեդիոն կոնտենտ՝ լուսանկարներ, վիդեո, ծաղրանկարներ: Էջի օրական լսարանը 30 հազարի է հասնում:
ՌԻԱ Նովոստիի պաշտոնական անձնական էջ է գրանցված նաև Twitter միկրոբլոգի ծառայությունում (58 հազար բաժանորդ), Facebook (շուրջ 180 հազար երկրպագու), «Օդնոկլասսնիկի» (ավելի քան 14 հազար բաժանորդ) և Google+ (հազարից ավելի ընթերցողներ) սոցիալական ցանցերում:
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանը խոշորագույնն է ինտերնետում: Ցանցում գրանցված է ավելի քան 100 մլն անձնական էջ: Այդ ռեսուրսում սեփական հրապարակային էջ ունեն շուրջ 40 ավանդական և առցանց ռուսական ԶԼՄ-ներ: Դրանց թվում են «Վեդոմոստի» (ավելի քան 37 հազար օգտվող), «Կոմերսանտ» (ավելի քան 20 հազար) թերթերը, Forbes հանդեսը (235 հազար օգտվող):—0-