Ալեք Բոլդուինին նկատողություն են արել էլեկտրոնային խաղով տարվելու համար, դերասանը ստիպված դուրս է եկել ինքնաթիռից

07.12.2011, 11:35
Ալեք Բոլդուինին նկատողություն են արել էլեկտրոնային խաղով տարվելու համար, դերասանը ստիպված դուրս է եկել ինքնաթիռից
Ալեք Բոլդուինին նկատողություն են արել էլեկտրոնային խաղով տարվելու համար, դերասանը ստիպված դուրս է եկել ինքնաթիռից

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը ստիպված է եղել լքել Լոս Անջելեսից մեկնող American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որովհետև բորտուղեկցորդը նրան նկատողություն է արել բջջային հեռախոսով խաղալու համար, տեղեկացրել է դերասանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Բոլդուինը Լոս Անջելեսի օդանավակայանում կայանած ինքնաթիռում մինչև թռիչքի մեկնարկը խաղալիս է եղել Words with Friends խաղը («Էրուդիտի» կամ «Սթրեբլի» տարբերակը), որի նպատակն է ներկայացված տառերից որքան հնարավոր է շատ բառեր կազմել:

Հայտնի չէ, արդյո՞ք, ինքնաթիռի անձնակազմը դիմել է ուղևորներին բջջային սարքերն անջատելու խնդրանքով, սակայն, ինչպես գրել է Բոլդուինը Twitter-ի իր միկրոբլոգում, բորտուղեկցորդը նկատողություն է արել նրան Words with Friends խաղը խաղալու համար:

Բորտուղեկցորդի հետ կոնֆլիկտից հետո Բոլդուինը դուրս է եկել օդանավից և մեկնել է Նյու Յորք նույն ավիաընկերության մեկ այլ չվերթով:

«Սա իմ վերջին թռիչքն էր American Airlines-ի ինքնաթիռով: Նրանք իրենց բորտուղեկցորդներին ընտրում են կաթոլիկ դպրոցների թոշակի անցած ֆիզղեկների միջից», - գրել է Բոլդուինը:
Ասոշիեյթիդ Փրես գործակալության տվյալներով՝ ավիաընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ վկայակոչելով ընկերության կանոնները, որոնք վերաբերում են հաճախորդների մասին տեղեկություն տարածելուն:-0-