+19
Եղանակը Երևանում
Հայ

Հղիության սելեկտիվ ընդհատումը տգիտության հետևանք է. գինեկոլոգ

16:46
23 Նոյեմբերի 2011

Հայաստանում հղիության սելեկտիվ ընդհատման հիմնական պատճառներից մեկը տգիտությունն ու ամուսնական զույգերի իրազեկված լինելու ցածր մակարդակի հետևանք է, կարծում է ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

ԵԽԽՎ-ն ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին բանաձև է ընդունել, որտեղ ընդգծվում է, որ մինչ ծննդաբերությունը երեխայի սեռի ընտրությունը «տագնապալի ծավալների» է հասել Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Փաստաթղթում նշվում է, որ այն դեպքում, երբ սեռերի բնական հարաբերակցությունը կազմում է միջինը 100 աղջիկ՝ 105 տղայի դիմաց, այդ ցուցանիշն Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում կազմում է 112 տղա՝ 100 աղջկա դիմաց, իսկ Վրաստանում՝ 111 տղա՝ 100 աղջկա դիմաց:

«Հղիության արհեստական ընդհատումների քանակը կարող է կտրուկ կրճատվել, եթե ինչպես կանայք, այդպես էլ տղամարդիկ տեղյակ լինեն, թե ինչ վնաս է հասցնում հղիության արհետական ընդհատումը կնոջ առողջությանը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեր-Մինասյանը:

2002թ.-ից Հայաստանում գործում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որի 10-րդ հոդվածում նշված է, որ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում արհեստական ընդհատումը կնոջ դիմումի համաձայն է կատարվում, իսկ մինչև 22 շաբաթական ժամկետում կարող է իրագործվել միայն բժշկական-սոցիալական ցուցմունքների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

Ըստ Տեր-Մինասյանի, չնայած նրան, որ ապագա երեխայի սեռական հատկանիշներն հենց բեղմնավորման պահին դրսևորվում են գենետիկ մակարդակի վրա, սակայն սեռական օրգանները զարգանում են 12-րդ շաբաթից հետո, և բժիշկները 12-րդ շաբաթից հետո միայն կարող են որոշել երեխայի սեռը:

«Այսպիսով, պետք չէ ծնողներին արգելել որոշել երեխայի սեռը, այլ պետք է հետևել, որ հղիության անօրինական ընդհատումներ չկատարվեն»,-ասաց նա՝ պարզաբանելով, որ վերջերս Եվրախորհրդարանն առաջարկել է ընդունել օրենք՝ մինչև երեխայի ծնունդը սեռի որոշումն արգելելու մասին:

Տեր-Մինասյանը նշեց նաև, որ հղիության արհեստական ընդհատումն անընդունելի է ցանկացած ժամանակակից զույգի համար, քանի որ կանանց մոտ աճում է անպտղության և տարբեր բարդությունների առաջացման ռիսկը, և այն կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե մոր կամ երեխայի մոտ առողջության հետ կապված խնդիրներ կան: 

«Այսօր գոյություն ունեն բազմաթիվ հակաբեղմնավորման միջոցներ, որոնցից հնարավոր է օգտվել և իրավիճակը չհասցնել հղիության արհեստական ընդհատման անհրաժեշտության»,- ասաց նա:

Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Կյուրեղ քահանա Տալյանն իր հերթին նշեց, որ այսօր մարդիկ փորձում են նման մարդասպանությունն արդարացնել հանուն կյանքի սեփական անհոգ և լիարժեք հաճույքների:
Այդ կապակցությամբ նա պատմեց, որ Բերնարդ Նաթանսոնի բժշկական հիվանդանոցի ղեկավարը, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում տասնյակ հազարավոր աբորտներ է արել՝ իր գործունեության բարոյականության մասին մտածելով, հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ նկարահանել է երեք ամսական հղիության արհեստական ընդհատման մասին պատմող «Անձայն ճիչ» վավերագրական տեսաժապավենը:

«Պտուղը սկսում է արագ շարժվել, սրտի ռիթմը հաճախակի է դառնում՝ հասնելով մինչև 200 զարկի, երեխան փորձում է խուսափել գործիքներից, նույնիսկ բացում է բերանը՝ կարծես անձայն ճիչ արձակելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ֆիլմը դիտելուց հետո շատ բժիշկներ պարզապես հրաժարվել են արհեստական վիժեցումներից:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հղիության արհեստական ընդհատման դեպքերի քանակը 10,9 տոկոսով կրճատվել է 2009թ.-ի համեմատ և ծննդաբերության տարիքի 1000 կանանց հաշվարկը կազմում է 13,5, ընդ որում աբորտների առավելագույն քանակը գրանցվել է 20-34 տարեկան հասակի կանանց շրջանում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել
12:25
23 Մարտի 2023
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց