«Մթնշաղ: Սագա: Լուսաբաց» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին

22.11.2011, 15:04
«Մթնշաղ: Սագա: Լուսաբաց» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին
«Մթնշաղ: Սագա: Լուսաբաց» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային կինովարձույթում ամենասպասված «Մթնշաղ: Սագա: Լուսաբաց: Մաս առաջին» (Twilight Saga: Breaking Dawn) ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կինոթատրոնի մենեջերի օգնական Լուսինե Ալիմյանը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին:
«Մենք ուշացել ենք ցուցադրությունների գերծանրաբեռնվածության պատճառով, սակայն այլևս չէինք կարող երկարաձգել, քանի որ, իսկապես, երևանյան հանդիսատեսը մեծ անհամբերությամբ է սպասում այս ֆիլմին», - ասել է Ալիմյանը:

Նրա խոսքով՝ մեծ անշլագ է սպասվում, քանի որ Facebook-ում կինոթատրոնի էջում հազարավոր մարդիկ ֆիլմը դիտելու պատրաստակամություն են հայտնում:

Ֆիլմաշարի չորրորդ մասի ռեժիսորն է Բիլ Քոնդոնը: Անփոփոխ դերասանական կազմն է Ռոբերտ Փաթինսոնը, Քրիսթն Սթյուարթը, Թեյլոր Լոթները:

Սագայի չորրորդ մասում Բելա Սուոնին (Քրիսթն Սթյուարթ) բարդ ընտրություն պիտի անի՝ պահպանել սեփական կյանքը կամ սեփական երեխայի կյանքը (ով կիսով չափ վամպիր է, կիսով չափ՝ մարդ): Նա որոշում է թողնել երեխային, սակայն Էդվարդը (Ռոբերտ Փաթինսոն) և Քալեն ընտանիքի մնացած անդամները կտրականապես դեմ են:
Բելան օգնության որևէ հույս չունի, սակայն օգնությունը գալիս է այնտեղից, որտեղից ամենևին էլ չէր սպասում: Բելան և Ռոզալին միասին փորձում են փրկել փոքրիկի կյանքը և անգամ չեն էլ մտածում, թե ինչ սարսափելի հետևանքների է դա հանգեցնելու: 
«Լուսաբացի» երկրորդ մասի պրեմիերան սպասվում է 2012 թ.-ի նոյեմբերի 15-ին:-0-