ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռեժիսոր և ATV հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը սրտի կաթված է ստացել, ինչից հետո անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ թերթի, Քեշիշյանը բավականին ծանր վիճակում է:
«Այս տեղեկությունը հաստատել են ATV-ում, սակայն չեն ցանկացել տեղեկացնել, թե որ հիվանդանոցում է գտնվում Քեշիշյանը», - գրում է թերթը:-0-