Երևան քաղաքի և Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանը տոնական տեսք կստանա

14.09.2011, 19:26
Երևան քաղաքի և Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանը տոնական տեսք կստանա
Երևան քաղաքի և Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանը տոնական տեսք կստանա

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում տոնական լուսավորում կապահովի քաղաքի օրվա և Հայաստանի անկախության հռչակման 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների կապակցությամբ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս տարի Երևանի օրն ու Հայաստանի անկախության 20-ամյակը կնշվեն սեպտեմբերի 21-ին:

Մամուլի հաղորդագրության համաձայն, ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիևյան» կամուրջների և Կոմիտաս-Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման և ձևավորման աշխատանքները,  պատշաճ տեսքի են բերվում 200 շենքերի ճակատային հատվածները:

Օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները` Շիրազի և Դավիթ Բեկի փողոցներում,  ինչպես նաև` Ազատության պողոտայում: Կավարտվեն  2011թ. ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները:

«Հանրապետության հրապարակում շարունակվում են 40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաև կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-