Հայաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ. վիճակագրական ծառայություն

12.08.2011, 14:41
Հայաստանում  ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ. վիճակագրական ծառայություն
Հայաստանում  ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ. վիճակագրական ծառայություն

Հայաստանում տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ, ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«2011թ.-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 8977 տղա և 7661 աղջիկ»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Ինչպես նշեց Կույումջյանը, այս տվյալները վկայում են, որ 100 աղջկան 117 տղա է բաժին ընկնում։

Խոսելով նորածինների շրջանում առավել տարածված անունների մասին՝ ազգագրագետն ասաց, որ ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում աղջիկներին շատ հաճախ Մանե անունն են տալիս, ինչպես նաև՝ Միլենա, Էլեն, Անի, Մարի, Աննա, Մարիամ, Նարե, Անահիտ և Մերի։

«Տղաների շրջանում ամենաճանաչված անունը շարունակում է մնալ Նարեկը, ինչպես նաև՝ Դավիթ, Գոռ, Էրիկ, Հայկ, Տիգրան, Ալեն, Արման, Սամվել և Ալեքս անունները»,- ասաց նա։
Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 20 հազար 102 ծնունդ, ինչը 4,4 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (21 հազար 29 ծնունդ)։ -0-