Բժիշկը խորհուրդ է տալիս հակաալերգիկ դեղորայք գնել միայն բժշկի խորհրդով

06.08.2011, 15:35
Բժիշկը խորհուրդ է տալիս հակաալերգիկ դեղորայք գնել միայն բժշկի խորհրդով
Բժիշկը խորհուրդ է տալիս հակաալերգիկ դեղորայք գնել միայն բժշկի խորհրդով

Հակաալերգիկ դեղամիջոցները պետք է ձեռք բերել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց բժշկական գիտությունների դոկտոր, ալերգոլոգ-իմունոլոգ Նարինե Պանդիկյանը։

«Հաճախ մեր քաղաքացիները դեղորայք են ձեռք բերում հարևանների և ծանոթների խորհրդով, իսկ հետո դժգոհում են, որ միջոցը չի օգնել կամ կողմնակի ազդեցություններ է ունեցել… Այդ պատճառով էլ անհրաժեշտ է առաջին հերթին մասնագետի խորհրդատվությունը»,- ասաց ալերգոլոգը:

Նրա խոսքով, սկսած գարնանից մինչև ուշ աշուն հատկապես սրվում են շոգի և բույսերի ծաղկափոշու հետ կապված ալերգիաները՝ առաջացնելով ալերգիկ ռինիտ (մշտական հարբուխ), ինչպես նաև ալերգիայի ինսեկտիվ տեսակները (միջատների խայթոցների դեպքում):

Պանդիկյանը նշեց, որ ալերգիայից լիարժեք բուժվել հնարավոր է, եթե ճիշտ դեղամիջոցներ կիրառել և անցնել բուժման հատուկ կուրս: «Ալերգիկ ռեակցիան ուղղակիորեն կապված է դիմադրողականության հետ, և մարդը, կախված օրգանիզմի առանձնահատկություններից, կարող է այս կամ այն տեսակի ալերգիայի հակվածություն ունենալ»,- ասաց Պանդիկյանը:

Մանկական ալերգիայի հարցը մամուլի ասուլիսում բարձրացրեց Հայաստանի բժիշկների և մանկաբարձների ասոցիացիայի անդամ, մանկաբարձուհի Աստղիկ Բաղդասարյանը: «Մանուկների մոտ ալերգիան դիաթեզի տեսքով է արտահայտվում, և դրա կանխարգելման համար առավել արդյունավետ է նորածիններին մինչև 6 ամիս կրծքով կերակրելը»,- նշեց Բաղդասարյանը:
Բացի այդ, բժիշկները խորհուրդ տվեցին ալերգիկներին պահպանել անձնական հիգիենայի կանոնները, խուսափել սուր հոտով օծանելիքից: -0-