Արամ Ա Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնախմբի ընդունած բանաձևը

26.07.2011, 11:04
Արամ Ա Կաթողիկոսը ողջունել է  ԱՄՆ Կոնգրեսի հանձնախմբի ընդունած բանաձևը
Արամ Ա Կաթողիկոսը ողջունել է  ԱՄՆ Կոնգրեսի հանձնախմբի ընդունած բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ողջունել է  Միացյալ Նահանգների Հայ Դատի Հանձնախմբի կողմից կրոնական խտրականության դադարեցումը դադարեցնելու և քրիստոնեական տաճարներն ու վանքերն իրենց օրինական տերերին՝ հայերին, հույներին և ասորիներին վերադարձնելուն ուղղված բանաձևի ընդունումը։ 

Բանաձևն ընդունվել է հանձնախմբի կողմից նախորդ շաբաթ։

«Վեհափառ Հայրապետը ողջունել է այս չափազանց  կարևոր քայլը՝ սպասելով ավելին՝ Ցեղասպանության ճանաչմանն  ու հատուցմանն ուղղված քայլերին»,- հաղորդում է  Կիլիկիո Կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգը։

Արամ Ա Կաթողիկոսը նաև բարձր է գնահատել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքը, որին սատարել են Հյուսիսային Ամերիկայի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Արևելյան ու Արևմտյան Թեմերը՝ միշտ խորհրդակցելով Վեհափառ Հայրապետի հետ:

«Բռնագրավված տարածքները վերադարձնելու հարցը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում Հայ Դատի աշխատանքներում։ Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը վերջին տարիներին անդրադարձել է այս հարցին»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեղեկատվական համակարգից հայտնեցին, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նաև մի շարք ծրագրեր է մշակել, որոնց մասին կտեղեկացվի առաջիկայում։ -0-