Հայկական դրամի ծառուղի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ազգային արժույթին նվիրված ծառուղի կարող է հայտնվել Երևանի կենտրոնում, ուրբաթ լրագրողներին ասաց դրամի խորհրդապատկերի հեղինակ և դիզայներ Կարեն Կոմենդարյանը։
«Ես իմ առաջարկը ներկայացրեցի նախագահին, վարչապետին և այլ բարձրաստիճան անձանց։ Արձագանքները դրական են։ Շուտով քաղաքապետարանը կքննարկի այդ հարցը»,- ասաց գաղափարի հեղինակը։
Ըստ նրա, ծառուղին հավանաբար կգտնվի մայրաքաղաքի փոքր կենտրոնում, Կենտրոնական բանկի հարակից տարածքում։
«Այնտեղ ես առաջարկում եմ ԿԲ-ի կողմից թողարկված հուշադրամներ տեղադրել, որոնք նվիրված են մեր մեծ մարդկանց կամ պատմական իրադարձություններին, ինչը կարտացոլի մեր արժեքները»,- ասաց Կոմենդարյանը։
Նա ընդգծեց, որ ոչ մի երկրում նման պուրակ չկա, և այդ առումով ծառուղու ստեղծումը կարող է նաև տուրիստական նշանակություն ունենալ։ -0-