Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

10.10.2020, 13:42
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկղեցու ռմբակոծության ժամանակ տուժած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը շաբաթ օրը դուրս է եկել կոմայից: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ-երը երկու անգամ հարված են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Գրոհի հետևանքով եկեղեցու շենքը լրջորեն վնասվել է, վիրավորումներ են ստացել տեղի բնակիչնր, ինչպես նաև երեք ռուս լրագրող:


«Նա անջատված է արհեստական շնչառության սարքից, վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր»,- նշել է Հունանյանը:

Երեք ռուս լրագրողները վիրահատվել են Ստեփանակերտում: Նրանցից երկուսը ուղարկվել են Մոսկվա: