Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու 200 հազ․ ԱՄՆ դոլար կհատկացնի պայթյունի հետևանքով վնասված եկեղեցու վերականգնմանը

05.08.2020, 20:40
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու 200 հազ․ ԱՄՆ դոլար կհատկացնի պայթյունի հետևանքով վնասված եկեղեցու վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից: Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:  

«Մենք մեր խորին ցավակցությունն ուզորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », - նշում են «Տաշիր» հիմնադրամում:-0-