Սամուել քահանա Աղոյանը բացել է Շնորհաբեր կրակի գաղտնիքը և վիճել գործընկերոջ հետ

12.03.2018, 19:07
Հայ պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել քահանա Աղոյանը վիճել է Ղպտի եկեղեցու ներկայացուցչի հետ Շնորհաբեր կրակի իջնելու հարցի շուրջ։
Սամուել քահանա Աղոյանը բացել է Շնորհաբեր կրակի գաղտնիքը և վիճել գործընկերոջ հետ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հայ պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել քահանա Աղոյանը վիճել է Ղպտի եկեղեցու ներկայացուցչի հետ Շնորհաբեր կրակի իջնելու հարցի շուրջ։

Միջադեպը տեղի է ունեցել «Հադաշոտ 2» հեռուստաալիքի ռեպորտաժի նկարահանման ընթացքում, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Israel Info–ին։

Գտնվելով Կուբուկլիայում` Աղոյանը հայտարարել է, որ երեք անգամ տեսել է, թե ինչպես են պատրիարքները վառում յուղի լապտերի մոմերը, և Շնորհաբեր կրակի իջնելը միստիկ ոչինչ չի պարունակում։ «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ թե մարդկանց զվարճացնելու համար»,– պարզաբանել է հոգևորականը։

Загружается новость ... "Право"

Այդ պնդումը վրդովեցրել է նկարահանմանը ներկա գտնված ղպտի հոգևորականին։ «Ներեցեք ինձ, բայց նա ստում է։ Կանգնեցրեք նկարահանումը, – պահանջել է հոգևորականը։ – Կրակն իջնում է երկնքից, և պատրիարքը դուրս է բերում այն` կիսվելով ներկաների հետ»։ Ի պատասխան դրան` Աղոյանն ասել է, որ ղպտիները ներկա չեն լինում Շնորհաբեր կրակի իջնելուն։

Շնորհաբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը։ Ամեն տարի Հարության տոնի նախաշեմին այն իջնում է Երուսաղեմ Սուրբ քաղաքի և համայն Պաղեստինիո պատրիարքի մոմերի և լապտերի վրա։ -0-