Փոփոխություն է կատարվել Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում

14.07.2020, 16:15
Փոփոխություն է կատարվել Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում

Փոփոխություն է կատարվել Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Փոփոխություն է կատարվել Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում: Այս մասին նշվում է մետրոպոլիտենի Facebook-յան էջում: 

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով:
Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե:

«Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում , որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,- նշվում են մետրոպոլիտենից: -0-