Մասնագետները հաշվարկել են մրգի և բանջարեղենի օգտագործման օրական ճիշտ չափը

03.01.2019, 10:00
Առողջության բրիտանական ազգային ծառայությունը ներկայացրել է, թե որքան միրգ և բանջարեղեն է անհրաժեշտ ուտել ամեն օր:
Մասնագետները հաշվարկել են մրգի և բանջարեղենի օգտագործման օրական ճիշտ չափը
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջության բրիտանական ազգային ծառայությունը ներկայացրել է, թե որքան միրգ և բանջարեղեն է անհրաժեշտ ուտել ամեն օր ու որ վիտամիններն են երկար մնում օրգանիզմում, հաղորդում է newsyou.info–ն` հղում անելով BBC Ուկրաինային։

Եվ այսպես, օրական հարկավոր է ուտել հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն։ Մեկ չափաբաժինը մոտ 80 գրամ է։

Նշվում է նաև, որ ոչ բոլոր վիտամիններ է հնարավոր կուտակել օրգանիզմում երկար ժամանակ։
Պրովիտամին А–ն, որը մարդու օրգանիզմում ձևավորում է ակտիվ նյութեր, առկա է նարնջագույն և կարմիր բանջարեղենում, այն ի վիճակի է կուտակել А վիտամին 3–4 ամսվա կտրվածքով։

Ասկորբինային թթուն կամ С վիտամինն առկա է թարմ բանջարեղենում և մրգերում։ Այն սովորաբար բավարարում է 2 ամիս։ Սակայն եթե չափից շատ С վիտամին օգտագործեք, ապա ավելորդ մասը դուրս կգա օրգանիզմից երիկամների միջոցով։

В9 վիտամինը, որը կանխում է քաղցկեղն ու հատկապես օգտակար է հղիության ընթացքում, քայքայվում է մաշկում արևի ազդեցության տակ։ В9 վիտամին են պարունակ բանջարեղենի կանաչ տեսակները` բրոկկոլին, սպանախը, կանաչ ոլոռը։–0–