Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին

17.06.2019, 20:26
Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է երկուշաբթի դատարանի դահլիճում:
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին է մահացել կյանքի 68–րդ տարում, հայտնում է Известия թերթը` հղում անելով թուրքական YeniSafak պարբերականին։

2013 թվականին պաշտոնանկ արված նախագահը մահացել է երկուշաբթի դատարանի դահլիճում` լրտեսության գործով դատական նիստի ժամանակ։

2017 թվականի դեկտեմբերին Քահիրեի քրեական դատարանը դատապարտել է Մուրսիին երեք տարվա ազատազրկման դատավորներին վիրավորելու գործով։ Մուրսիին մեղսագրվել է դատավորին խարդախության հրապարակային մեղադրանք։

Նույն տարվա սեպտեմբերին հաղորդվել է, որ Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է Մուրսիին լրտեսության մեղադրանքով ցմահ բանտարկության վճիռը հօգուտ Քաթարի։ -0-