ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տաք օրերին փոխարինել են սառն ու անձրևոտ օրերը, և սա մեր դիմադրողականության համար ամենավտանգավոր ժամանակն է։
Բայց այս դեպքում օգնության կարող են գալ բնության բարիքները, որոնցից պատրաստած ըմպելիքները ոչ միայն օգնում են կանխել մրսածությունը, այլ նաև, եթե այն արդեն կա, նվազեցնել դրա ախտանիշները։ Եվ այսպես, երեք ամենաօգտակար ըմպելիքներն ըստ
budetezdorovy.ru կայքի։
Իմունամոդուլյատոր ըմպելիք
Անհրաժեշտ է վերցնել մեկ բաժակ վարսակաձավար, վրան ավելացնել 1.5 լիտր ջուր և եփել կես ժամ։ Այնուհետև եռացող ջրի մեջ ավելացնել մեկ բաժակ լոռամրգի, նույնքան` մասուր և չիչխան։ Եռացնել ևս 15 րոպե։ Երբ եփուկը սառչի, ավելացնել մի փոքր մեղր։
«Սիբիրյան առողջություն» ըմպելիք
Վերցնել 0.5 կգ տրորած լոռամրգի, մեկ բաժակ ընկույզ և 3 հատ կանաչ խնձոր կեղևով` քառակուսիների կտրատած։ Ավելացնել 0.5 բաժակ ջուր և 0.5 կգ շաքարավազ։ Եփել դանդաղ կրակի վրա, հասցնել եռման, այդ ամենը տեղափոխել բանկաների մեջ։ Պետք է խմել օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան մեկ ճաշի գդալ, հետը թեյ խմել։
Բանջարեղենային ֆրեշ
Այն կարելի է պատրաստել տարբեր բանջարեղենից և տարբեր չափաբաժիններով, օրինակ, գազարից, խնձորից և նեխուրից։ Այն լավ ամրապնդում է իմունային համակարգը, կարգավորում է ճնշումը և հեմոգլոբինի մակարդակը։ -0-