«Խավարամիտների բանակ»․ ԿԳՄՍ նախարարը կոշտ արձագանքել է քննադատություններին (ՎԻԴԵՈ)

26.08.2020, 23:23
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոշտ է արձագանքել նախարարության գործունեությանն ուղղված քննադատություններին․ ՎԻԴԵՈ
«Խավարամիտների բանակ»․ ԿԳՄՍ նախարարը կոշտ արձագանքել է քննադատություններին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կրթուրթյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ընթացքում կոպիտ է արձագանքել նախարարության գործունեության քննադատություններին: 

Վերջերս բնակչության տարբեր խմբեր պահանջներ են հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ: Մասնավորապես, նման սպառնալիքներ էին հնչեցրել բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները, իսկ երկուշաբթի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել «Արայիկ, հեռացիր» կարգախոսով ակցիան, որը շարունակվել է ավտոերթով: Նախարարին քննադատել են նաև ընդդիմադիր պատգամավորները:

Загружается новость ... "Лево"
«Այս խավարամիտների բանակը, որ հիմա պայքարում է մեր իշխանության և այն փոփոխությունների դեմ, որ ներկայում տեղի են ունենում, իրենք են եղել նախորդ իշխանության և նրանց ձևավորած կրթական համակարգի հիմքը: Եթե մեզ այդ համակարգը դուր է գալիս, ապա 2018-ին չէինք ընդվզի այդ ամենի դեմ, որովհետև կրթական համակարգի դեմ ընդվզումն էլ էր, որ ՀՀ-ում բերեց հեղափոխության»,- ասել է Հարությունյանը։

Նախարարը հարցրել է, թե ինչպես կարելի է անընդհատ արձագանքել ակնհայտ կեղծիքների, ինչպես օրինակ այն, որ «Հայկական լեռնաշխարհ» եզրույթն ընդհանրապես հանված է, և դրա փոխարեն «Թուրքական Անատոլիա» եզրույթն է, թե «Գրականություն» առարկայից հանվում է հայ բառը, երբ 7-9-րդ դասարաններում արդեն իսկ եղել է ընդհանուր գրականություն, թե ծրագրերից հանված են Մեսրոպ Մաշտոցը, Նարեկացին, Սայաթ-Նովան»։

Ինչ վերաբերում է «Հայոց Եկեղեցու պատմություն» և «Հայ ժողովրդի պատմության» առարկաների միավորմանը, Հարությունյանը բացատրել է, որ դրանով իսկ իրենք ավելի են արժևորել Եկեղեցին, որը մեծ դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ։-0-