Կալանքից փախուստի դիմած նախկին պաշտոնյա Ավագյանը վախենում է իր կյանքի համար
13.09.2016,
19:50
Ռոսռեսստրի պետերբուրգյան վարչության նախկին պաշտոնկա Բորիս Ավագյանը դիմել է Քննչական կոմիտեին։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռոսռեսստրի պետերբուրգյան վարչության նախկին պաշտոնկա Բորիս Ավագյանը, ով մեղադրվում է մաքսանենգության մեջ և վերջերս փախել է տնային կալանքից, դիմել է Քննչական կոմիտեին։
Հատկապես կարևոր գործերով քննիչ Օլեգ Մարտինովի անունով ուղարկված դիմումի մեջ Ավագյանը գրում է, որ վախենում է «գործի քննության մեղադրական ուղղվածությունից»։
Ավագյանը ձերբակալվել էր Մոսկվայում ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության «Կ» վարչության աշխատակիցների կողմից։ Հաջորդ օրը նա ուղարկվել է տնային կալանքի Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանի որոշմամբ։
Նիստը շարունակվում էր հինգ ժամ, դատախազության ներկայացուցիչը լսումների ընթացքում պնդում էր, որ Ավադյանը պետք է ազատ արձակվի։
Ավագյանին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 194–րդ հոդվածով («Կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից աաքսավճարներից խուսափելը»)։ Ըստ քննության վարկածի, Ավագյանը Ռուսաստան է ներկրել հագուստ և էլեկտրոնիկա էժան շինանյութի քողարկմամբ։ Նրա գործունեությունից ստացված վնասը գնահատվում է ավելի քան 800 մլն ռուբլի։
Ավագյանը կարծում է, որ քննությունը պատրաստվում է նոր մեղադրանքներ առաջադրել իրեն, ինչի հետևանքով նրան մեկուսարան կտեղափոխեն։ «Կալանավորման դեպքում ես վախենում եմ կյանքիս և առողջությանս համար»,– նշել է Ավագյանը, ասելով, որ պատրաստ է շարունակել համագործակցել իրավապահ մարմինների հետ։ --0—