Instagram-ի ամենաբարի էջերից մեկը․ ինչպես արջամուկը դարձավ բլոգեր (ՎԻԴԵՈ)
08.03.2020,
16:27
Instagram-ի ամենաբարի էջերից մեկը․ ինչպե՞ս արջամուկը դարձավ բլոգեր․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկացի Ջեֆ Պերմարը զբաղվում է այգեգործությամբ. նա իր տան մոտ փոքր բանջարանոց ունի: Սակայն, օգոստոսին, բերքահավաքի ժամանակ նա նկատել է, որ բանջարեղենը սկսել է կորչել բանջարանոցից, գրում է DailyAfisha-ն:
Գողին գտնելու համար նա որոշել է տեսախցիկ տեղադրել:
Օգոստոսի 11-ին նա, վերջապես, տեսել է, թե ով է գողանում իր բանջարեղենը: Դա մի արջամուկ է եղել, որը շատ է սիրում բանջարեղեն: Ընդ որում, նա, ասես, հատուկ վազում էր տեսախցիկի մոտ և սկսում էր ուտել գողոնը:
Պերմարը արջամուկի համար Instagram-յան էջ է բացել և սկսել այնտեղ ծամող կենդանու հոլովակները տեղադրել:
Ջեֆը արջամուկին անվանել է «Chunk» (Թմբլիկ): Նա չի պատրաստվում վռնդել կենդանուն իր բանջարանոցից, այլ ընդհակառակը՝ անհամբերությամբ սպասում է նրա հայտնվելուն:
Թմբլիկի էջն արդեն համարյա 200 հազար հետևորդ ունի:-0-