Ինչու՞ են ուղղափառները խաչակնքում աջից ձախ, իսկ կաթոլիկները` ձախից աջ

09.06.2016, 18:07
Շատերին է հետաքրքիր, թե ինչու են նույն քրիստոնեության, բայց տարբեր ճյուղերի հետևորդները տարբեր կերպ խաչակնքում։
Ինչու՞ են ուղղափառները խաչակնքում աջից ձախ, իսկ կաթոլիկները` ձախից աջ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շատերին է հետաքրքիր, թե ինչու են նույն քրիստոնեության, բայց տարբեր ճյուղերի հետևորդները տարբեր կերպ խաչակնքում։

Պարզաբանումը տալիս է vokrugsveta.ru կայքը։

Կաթոլիկներին երկար ժամանակ թույլ էր տրվում խաչակնքել այս երկու ձևով էլ, մինչև 1570 թվականին Պիոս Ե պապը կարգադրեց անել դա ձախից աջ։ Ձեռքի այսպիսի շարժումը, քրիստոնեական սիմվոլիկայի համաձայն, նշանակում է մարդու դիմելն Աստծուն։

Իսկ աջից ձախ ձեռքի շարժումը խորհրդանշում է Աստծուց մարդուն եկող օրհնությունը։ Պատահական չէ, որ և ուղղափառ, և կաթոլիկ հոգևորականը խաչակնքում են մարդուն ձախից աջ, այսինքն` նայելով մարդուն այնպես, ինչպես, ենթադրվում է, կնայեր Աստված։

Նրա համար, ով հոգևորականի առջև է, դա ընկալվում է որպես օրհնության ժեստ աջից ձախ։

Բացի այդ, ձեռքի շարժումը ձախից աջ նշանակում է շարժում մեղքից դեպի փրկություն, քանի որ քրիստոնեության մեջ ձախ կողմը կապված է սատանայականի հետ, իսկ աջը` աստվածայինի։ Պատահաբար չէ, որ Աստվածաշնչում բազմիցս հանդիպում ենք տողերի, երբ ասվում է, որ Հիսուս Քրիստոսը նստած է երկնային Հոր աջ կողմը։ -0-