Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը

05.05.2019, 20:47
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։

Загружается новость ... "Лево"

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ գոյություն ունի երեք բառ, որոնք կանայք շատ են օգտագործում, երբ ստում են, գրում է lenta.ru–ն` հղում անելով The Times–ը։

Երբ կինը ստում է, գրավոր խոսքում օգտագործում է «հավանական է» բառը, «ես» դերանունն ու «փորձել» բայը։ Միաժամանակ կինը ստելիս օգտագործում է միջինը 9,2 բառ, իսկ երբ չի ստում, օգտագործում է 8–ը։

Իսկ տղամարդիկ ստելիս հաճախ օգտագործում են «երևի» մակբայն ու «իհարկե» մասնիկը։ Մասնագետները նաև պարզել են, որ կանայք ավելի հաճախ են ստում, քան տղամարդիկ։

Գիտնականները նման եզրահանգման են եկել` վերլուծելով բջջային հավելվածի վիճակագրական տվյալները, որի 1703 մասնակիցներ գիտափորձի շրջանակում գնահատել են այս կամ այն արտահայտության ճշմարտացիությունը։ –0–