ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել է «House of Cards» քաղաքական սերիալի նոր թիզերը, գրում է
gazeta.ru–ն։
Տեսահոլովակը կարելի է դիտել YouTube–ում Netflix սթրիմինգային ծառայության ալիքում։
Թիզերը տևում է 25 վայրկյան։ Սկզբում խոշոր պլանով կարելի է տեսնել Դրագ Սթեմփերին (Մայքլ Քելլի) և Ֆրենկ Անդերվուդին (Քևին Սփեյսի), ովքեր փոս են փորում։ Հետո հայտնվում են լրագրողները, ովքեր լուսանկարում են նախագահի թեկնածուին և նրա օգնականին։
«House of Cards»–ի չորրորդ եթերաշրջանի առաջին մասի պրեմիերան տեղի կունենա 2016 թ.–ի մարտի 4–ին։–0–