ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հնդկաստանում, տեղական սնահավատություններով պայմանավորված, 1 տարեկան երեխային ամուսնացրել են շան հետ չար ոգիներին քշելու համար, հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով Daily Star-ին:
Загружается новость ... "Лево"
Տեղական բնակչության՝ սանտալների հավատալիքների համաձայն, եթե երեխայի մոտ առաջին ատամը վերևից է դուրս գալիս, անհրաժեշտ է արարողություն անցկացնել՝ չար ոգուն խաբելու համար:
Ընդ որում ամուսնությունը զուտ արարողակարգային է համարվում, ավելի հասուն տարիքում երեխան կարող է առանց արգելքի ամուսնանալ մարդու հետ:
Արարողության ընթացքում երեխան ավադական հագուստ է կրել, շունն էլ տոնական տեսք ստացել, իսկ հյուրերը երաժշտության ներքո ուրախանում ու պարում էին, չէ որ հիմա երեխային չար ոգիներ չեն սպառնում: -0-