Հնդկաստանում լիճը մեկ գիշերվա ընթացքում փոխել է գույնը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մոտ 50 հազար տարի առաջ երկնաքարի ազդեցությունից ձևավորված խառնարանային Լոնար լիճը մեկ գիշերվա ընթացքում վարդագույն է դարձել, հայտնում է pogoda.mail.ru-ն՝ հղում անելով AFP- ին:
Լիճը գտնվում է Հնդկաստանի Աուրանգաբադից 150 կմ հեռավորության վրա: Դրա տրամագիծը 1,8 հազար մետր է, իսկ խորությունը՝ 132 մ: Սա հանրաճանաչ զբոսաշրջային վայր է: Սոցցանցերում սկսել են զանգվածաբար տարածել վարդագույն լճի լուսանկարները: Ականատեսները ասում են, որ այն փոխվել է բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում:
Փորձագետներն, իրենց հերթին, նշել են, որ լիճն առաջին անգամ չի փոխում գույնը, բայց դա երբեք տեղի չէր ունեցել այդքան կտրուկ: Նրանք իրադարձությունը կապում են աղիության աճի հետ:
Lonar Lake, the lake inside the Lonar Impact Crater in India, has recently turned red due to a micro-organism bloom:https://t.co/4dzCOkgRKS
— Dr Marco Langbroek (@Marco_Langbroek) June 11, 2020
Here are two @CopernicusEU #Sentinel images, one from this morning (r) and one from a year ago (l), showing the dramatic colour change: pic.twitter.com/xqY55kZpL6
Շատ շոգ եղանակի պատճառով ջրի մակարդակը լճում նվազել է և այն դարձել է ավելի աղի։ Լավ տաքացած ջրերում ջրիմուռներն ակտիվորեն բազմանում են, որոնք բարձր ջերմաստիճանում դառնում են կարմրավուն:-0-