HBO-ն եթերից հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը ռասիստական թեմաների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկյան առցանց ֆիլմերի հարթակ HBO Max- ը ցուցադրությունից հանել է «Քամուց քշվածները» ֆիլմը, որի սյուժեն Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմի ժամանակների մասին է:
Ինչպես գրում է « Իզվեստիա » -ն՝ հղում անելով Wall Street Journal- ին, Paramount Network հեռուստաալիքի ծրագրից էլ հեռացրել են «Ոստիկանները» (Cops) սերիալը, ինչը, ըստ հրապարակման, վկայում է, որ ԱՄՆ-ում հակառասիստական բողոքների արդյունքում հեռարձակողները վերանայում են իրենց քաղաքականությունը:
Հրապարակումը նշում է, որ «Քամուց քշվածները» նախկինում քննադատվում էր «ստրկությունը ռոմանտիզմի վերածելու համար»: НВО- ում նշել են, որ նրանք կարող են վերադարձնել ֆիլմը, սակայն այնտեղ կավելացվեն «հակասական թեմաների» բովանդակության վերաբերյալ գրառումներ:
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում շարունակվում են բողոքի ակցիաներն ու անկարգությունները աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով: Տղամարդը մահացել է ձերբակալման ընթացքում ոստիկանության կոպիտ գործողություններից հետո:-0-