Հայկական արտադրության նարնջի հյութը լավագույններից մեկն է Ռուսաստանում

05.12.2018, 14:25
«Ռոսկոնտրոլ» փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է մի շարք ընկերությունների, այդ թվում` հայկական արտադրության նարնջի հյութերը:
Հայկական արտադրության նարնջի հյութը լավագույններից մեկն է Ռուսաստանում
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսկոնտրոլ» սպառողների համառուսական միության փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է մի շարք ընկերությունների, այդ թվում` հայկական արտադրության նարնջի հյութերը:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, բացի հայկական Noyan հյութից, անվտանգության ստուգում են անցել նաև վեց ապրանքանիշերի նմուշներ` «Օ’քեյ», «Я», «Сады Придонья», Santal, «Պարզապես այբուբեն», «Չորս եղանակ»:

Մասնագետներն ուսումնասիրել են հյութերն ըստ որակի ավելի քան 40 պարամետրերի, որոնց թվում են` վիտամինների, պեստիցիդների առկայությունը, թունավորության մակարդակը:

Փորձաքննության արդյունքում օգտագործման համար անվտանգ են 4 տեսակի հյութեր` Noyan, «Я», Santal և «Պարզապես այբուբեն»: Մյուս դեպքերում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ: -0-